Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եղիազարի առաջին որդին էր Հռաբիան. Եղիազարն ուրիշ որդիներ չուներ, բայց Հռաբիայի որդիները խիստ շատացան։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղիազարի որդին էր իշխան Ռաբիան։ Եղիազարն ուրիշ որդի չունեցավ, բայց Ռաբիան շատ որդիներ ունեցավ։ |
Նրա եղբայրները. Եղիազարից՝ նրա որդին՝ Հռաբիա, նրա որդին՝ Եսայի, նրա որդին՝ Հովրամ, նրա որդին՝ Զեքրի և նրա որդին՝ Սաղոմոթ։
իսկ մյուսի անունը՝ Եղիազար, որովհետև ասել էր. «Իմ հոր Աստվածն իմ օգնականն էր և ինձ ազատեց փարավոնի սրից»։