Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Գնա խոսի՛ր Դավթի հետ՝ ասելով. “Այսպես է ասում Տերը. "Երեք բան եմ դնում քո առջև, ընտրի՛ր դրանցից մեկը, որ անեմ քեզ համար"”»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Գնա՛, խոսի՛ր Դավթի հետ և ասա՛. “Այսպես է ասում Տերը. “Երեք բան եմ դնում քո առջև, դրանցից մեկն ընտրի՛ր, և այն քեզ կանեմ”»։ |
Տերն ասաց Մովսեսին և Ահարոնին. «Քանի որ դուք չհավատացիք ինձ, որպեսզի սրբացնեք ինձ Իսրայելի որդիների աչքերի առջև, դրա համար դուք այս ժողովրդին չեք տանի այն երկիրը, որ տվել եմ նրանց»։
Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրե՛ք այսօր, թե ո՛ւմ եք ծառայելու՝ Եփրատ գետի այն կողմում ձեր հայրերի պաշտած աստվածների՞ն, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու»։