Լաբանն ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, եթե քո առաջ շնորհ գտա, փորձով իմացա, որ Տերն ինձ օրհնում է քո պատճառով»։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբդեդոմի ընտանիքի մոտ՝ նրա տանը. և Տերը օրհնեց Աբդեդոմի տունն ու նրա ամբողջ ունեցվածքը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբեդդարի տանը, և Աստված օրհնեց Աբեդդարին և այն ամենը, ինչ նա ուներ։ |
Լաբանն ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, եթե քո առաջ շնորհ գտա, փորձով իմացա, որ Տերն ինձ օրհնում է քո պատճառով»։
Եվ այն ժամանակից հետո, երբ նրան իր տան և իր ամբողջ ունեցվածքի վրա վերակացու կարգեց, Տերը եգիպտացու տունն օրհնեց Հովսեփի պատճառով։ Տիրոջ օրհնությունը լինում էր թե՛ տանը և թե՛ դաշտում նրա ամբողջ ունեցվածքի վրա։
Եվ Դավիթը չուզեց Տիրոջ տապանակը տանել իր մոտ՝ Դավթի քաղաքը. և Դավիթը շեղեց ու այն տարավ գեթացի Աբդեդոմի տուն։
Եվ Աբդեդոմին ու նրա եղբայրներին՝ վաթսունութ հոգի, և Իդիթունի որդի Աբդեդոմին և Ուսային դռնապաններ կարգեց։