Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քուշի որդիները՝ Սաբա, Եվիլա, Սաբաթա, Ռեգմա և Սեբեթաքա։ Ռեգմայի որդիները՝ Սաբա և Դեդան։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քուսի որդիները՝ Սաբա, Եվիլա, Սաբաթա, Հռեգմա և Սաբակաթա։ Հռեգմայի որդիները՝ Սաբա և Դեդան։ |
Դեդանի որդիները քեզ հետ վաճառականություն էին անում։ Շատ ծովեզրերի վաճառահանությունը քո ձեռքում էր. քեզ հետ փղոսկրյա ժանիքների և եբենոսի փայտի փոխանակում էին անում։
Սաբայի և Ռեգմայի վաճառականները քեզ հետ վաճառականություն էին անում. ամեն տեսակ ընտիր բուրմունքներով և ամեն տեսակ պատվական քարերով ու ոսկով էին անում քո առևտուրը քո ապրանքների դիմաց։