Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:50 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բաաղանանը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Ադադը։ Նրա քաղաքի անունն էր Փոքով, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել, որը Մատրեթի աղջկա՝ Մեզաաբի դուստրն էր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեռավ Աքոբովրի որդի Բաղաենոնը, և նրա փոխարեն թագավորեց Ադադը։ Նրա քաղաքի անունը Փոգովր էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել, որը Մատրադի դուստրն էր։ |
Աքոբորի որդի Բաաղանը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Ադադը. նրա քաղաքի անունը Փոգով էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել, որը Մեզաաբի աղջկա՝ Մատրեթի աղջիկն էր։