Ա Կորնթացիներին 7:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ի՞նչ գիտես, կի՛ն, գուցե քո ամուսնուն փրկես, կամ ի՞նչ գիտես, ամուսի՛ն, գուցե քո կնոջը փրկես։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ի՞նչ գիտես դու, ո՛վ կին, թե ամուսնուդ փրկելու ես, կամ ի՞նչ գիտես դու, ո՛վ ամուսին, թե կնոջդ փրկելու ես։ |
Ասում եմ ձեզ. այդպես էլ Աստծու հրեշտակների մոտ ուրախություն կլինի մեկ ապաշխարած մեղավորի համար»։
Տկարների հետ տկարի պես եղա, որ տկարներին շահեմ։ Ամենքի հետ ամեն ինչ եղա, որ ինչ էլ լինի, ոմանց փրկեմ։
Ուշադի՛ր եղիր ինքդ քո և ուսուցման նկատմամբ ու դրա մեջ հարատևի՛ր, որովհետև այդ անելով կփրկես թե՛ ինքդ քեզ, թե՛ քեզ լսողներին։