Ա Կորնթացիներին 2:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քանզի մարդկանցից ո՞վ գիտի մարդկային ներքնաշխարհը, եթե ոչ մարդու մեջ գտնվող հոգին։ Այդպես էլ Աստծու ներսը ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծու Հոգին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդկանցից ո՞վ որևէ բան գիտի մարդու խորհուրդների մասին, եթե ոչ՝ նույն մարդու հոգին, որ իր մեջ է։ Նույնպես և ոչ ոք չգիտի Աստծու խորհուրդները, եթե ոչ Աստծու Հոգին։ |
Որովհետև մեկին Հոգուց իմաստության խոսք է տրված, մյուսին՝ գիտության խոսք՝ նույն Հոգու չափով,
Բայց Աստված մեզ իր Հոգու միջոցով հայտնեց, որովհետև Հոգին քննում է ամեն ինչ, Աստծու խորքը ևս։