Ա Կորնթացիներին 16:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ստեփանասի, Փորտունատոսի և Աքայիկոսի գալու համար ուրախացա. նրանք ձեր պակասը լրացրին, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուրախ եմ Ստեփանոսի, Փորտունատոսի ու Աքայիկոսի գալու առիթով, որովհետև նրանք ձեր բացակայության պակասը լցրին, |
Եվ երբ ձեզ մոտ էի, նույնիսկ կարիքի մեջ լինելով՝ ձեզանից որևէ մեկին բեռ չեղա, որովհետև իմ կարիքը Մակեդոնիայից եկած եղբայրները հոգացին։ Ամեն կերպ առանց ձեզ վրա բեռ լինելու ինքս ինձ պահեցի ու կպահեմ։
որովհետև Քրիստոսի գործի համար մահվան շեմին հասավ՝ կյանքը վտանգելով, որպեսզի ձեր պակասը լրացնի ինձ ծառայելու հարցում։
Ես կամենում էի նրան ինձ մոտ պահել քո փոխարեն ինձ սպասավորելու բանտում Ավետարանը քարոզելու համար։