Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա Կորնթացիներին 14:23 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Արդ եթե ամբողջ եկեղեցին մեկտեղ հավաքվի, ու բոլորը լեզուներով խոսեն, և անգետներ կամ անհավատներ այնտեղ մտնեն, մի՞թե չեն ասի, թե դուք խելագարվել եք։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ապա եթե ամբողջ եկեղեցին մեկտեղ հավաքվի, և բոլորն էլ լեզուներ խոսեն, երբ անտեղյակ կամ անհավատ մարդիկ մտնեն այնտեղ, արդյոք չե՞ն ասի. «Դուք գժվե՞լ եք»։

Տես գլուխը



Ա Կորնթացիներին 14:23
6 Խաչաձեւ Հղումներ  

Եկան պատժի օրերը, եկան հատուցման օրերը, Իսրայելը պիտի իմանա. անմիտ է մարգարեն, խելագար է ներշնչված մարդը քո բազում անօրենության և մեծ հակառակության պատճառով։


այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ ինքը չի սպասում, և այն ժամին, որ ինքը չգիտի, ու նրան երկու կես կանի և նրա բաժինն անհավատարիմների հետ կդնի։


Նրանցից շատերն ասում էին. «Նա դև ունի և մոլագար է. ինչո՞ւ եք դրան լսում»։


Իսկ ուրիշները ծաղրելով ասում էին. «Քաղցր գինով են հարբել»։


Մինչ Պողոսը այս պատասխանն էր տալիս, Փեստոսը բարձրաձայն ասաց. «Ցնորվում ես, Պողո՛ս, քո բազում գիտելիքները քեզ մոլագարության են տանում»։


Նախ երբ հավաքվում եք եկեղեցում, լսում եմ, որ ձեր մեջ բաժանումներ կան, և մասամբ հավատում եմ։