Ա Կորնթացիներին 14:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու լավ ես գոհություն մատուցում, բայց ընկերդ դրանից չի ամրանում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դու կարող ես լավ գոհաբանություն մատուցել, բայց ընկերդ չի ամրանա։ |
Ես ցանկանում եմ, որ դուք ամենքդ լեզուներով խոսեք, իսկ առավել ևս՝ որ մարգարեանաք, որովհետև մարգարեացողն ավելի մեծ է, քան լեզուներով խոսողը, միայն եթե թարգմանի, որպեսզի եկեղեցին ամրանա։
Այժմ, եղբայրնե՛ր, եթե ձեզ մոտ գամ ու լեզուներով խոսեմ, ձեզ ի՞նչ օգուտ կտամ, եթե ձեզ հետ չխոսեմ կա՛մ հայտնությամբ, կա՛մ գիտությամբ, կա՛մ մարգարեությամբ, կա՛մ ուսուցմամբ։