Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա Կորնթացիներին 10:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բայց խղճմտանք ասելով նկատի ունեմ ոչ թե ձերը, այլ ընկերոջինը, որովհետև իմ ազատությունն ինչո՞ւ պետք է դատապարտվի ուրիշի խղճմտանքից։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Խղճմտանք ասելով ոչ թե ձեր, այլ ընկերոջ խղճմտանքը նկատի ունեմ։ Իսկ ուրիշի խղճմտանքի պատճառով ինչո՞ւ իմ ազատությունը դատապարտվի։

Տես գլուխը



Ա Կորնթացիներին 10:29
8 Խաչաձեւ Հղումներ  

«Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև ի՛նձ օծեց և ի՛նձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն, հարստահարվածներին ազատ արձակելու,


Գայթակղության պատճառ մի՛ եղեք ո՛չ հրեաներին, ո՛չ հույներին և ո՛չ էլ Աստծու եկեղեցուն։


Չէ՞ որ ազատ եմ, չէ՞ որ առաքյալ եմ, չէ՞ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին տեսել եմ, չէ՞ որ դուք իմ գործն եք Տիրոջով։


Բոլորից ազատ լինելով՝ ինքս ինձ բոլորին ծառա եմ դարձրել, որ շատերին շահեմ։


որովհետև մտածում ենք բարին գործել ոչ միայն Տիրոջ, այլև մարդկանց առաջ։


Չար բանից ամեն կերպ հեռո՛ւ մնացեք։