Ա Կորնթացիներին 1:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչպես որ գրված է. «Ով պարծենում է, Տիրոջով թող պարծենա» (Երմ. 9.24)։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ որպեսզի, ինչպես որ գրված է. «Ով պարծենում է, թող Տիրոջով պարծենա» (Երմ. 9.24)։ |
Ասացե՛ք. “Փրկի՛ր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված, Հավաքի՛ր մեզ և ազատի՛ր մեզ ազգերից, Որ գոհություն մատուցենք քո սուրբ անվանը Եվ պարծենանք քո մեծագործություններով”։
Դու դրանք պիտի կամնես, քամին կքշի կտանի դրանք, և փոթորիկը ցիրուցան կանի. բայց դու պիտի ցնծաս Տիրոջով և պարծենաս Իսրայելի Սրբով։
և եթե երդվես ճշմարտությամբ, իրավունքով ու արդարությամբ. “Կենդանի է Տերը”, ապա ազգերը նրանով պիտի օրհնվեն և նրանով պարծենան»։
Որովհետև եթե Աբրահամը գործերով արդարացած լիներ, պարծենալու բան կունենար, բայց ո՛չ Աստծու առաջ։
Եղբայրնե՛ր, սրանք ձեզ համար ինքս իմ և Ապողոսի մասին որպես օրինակ գործածեցի, որպեսզի մեզանից սովորեք գրվածից ավելին չխորհել, որպեսզի չլինի թե մեկն ընկերոջ պատճառով մյուսի նկատմամբ գոռոզանա։
որովհետև թլփատությունը մենք ենք, որ հոգով պաշտում ենք Աստծուն և պարծենում ենք Հիսուս Քրիստոսով ու մարմնի վրա վստահություն չունենք։