Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ծառան դարձյալ Սավուղին պատասխանեց ու ասաց. «Ահա ինձ մոտ մեկ քառորդ սիկղ արծաթ կա. այն կտամ Աստծու մարդուն, որ նա մեր ճանապարհը ցույց տա մեզ»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ծառան նորից պատասխան տվեց Սավուղին՝ ասելով. «Ես քառորդ սիկղ արծաթ ունեմ։ Այն կտաս Աստծու մարդուն, և նա ցույց կտա մեր ճանապարհը»։ |
Տասը հաց, բլիթներ ու մի փարչ մե՛ղր վերցրու և գնա՛ նրա մոտ, և նա քեզ կասի, թե ինչ պիտի լինի երեխայի հետ»։
Բայց ծառան նրան ասաց. «Ահա այս քաղաքում Աստծու մարդ կա. նա մի պատվավոր մարդ է, և ամեն բան, ինչ որ ասում է, անպատճառ կատարվում է։ Եկ հիմա այնտեղ գնանք, գուցե մեզ ցույց տա մեր գնալու ճանապարհը»։