Կառնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լյարդի վրայի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և աջ զիստը (որովհետև դա քահանայի ձեռնադրության համար մորթված խոյն է),
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ խոհարարը վերցրեց ազդրը՝ նրա վրայի մսով, ու դրեց Սավուղի առջև։ Եվ Սամուելն ասաց. «Ահա մնացյալը առա՛ջդ դիր և կե՛ր, քանի որ այն պահից ի վեր, երբ ասացի, թե ժողովրդին հրավիրել եմ, քեզ համար է պահված»։ Եվ այդ օրը Սավուղը ճաշեց Սամուելի հետ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խոհարարը եփեց իր մոտ եղած ազդրը և ինչ որ կար նրա հետ, և դրեց Սավուղի առջև։ Սամուելը Սավուղին ասաց. «Ահա քեզ համար էր պահված, առջևդ դի՛ր ու կե՛ր, որ դա քեզ համար վկայություն լինի ժողովրդի առաջ, և կե՛ր»։ Այդ օրը Սավուղը կերավ Սամուելի հետ։ |
Կառնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լյարդի վրայի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և աջ զիստը (որովհետև դա քահանայի ձեռնադրության համար մորթված խոյն է),
Կսրբագործես Ահարոնի և նրա որդիների քահանայական ձեռնադրության խոյի երերացնելու կրծքի միսը և բարձրացնելու զիստը։
Եվ Սամուելն ասաց խոհարարին. «Տո՛ւր այն բաժինը, որ ես քեզ տվի և քեզ ասացի, որ այն պահես քեզ մոտ»։