Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սամուելը պատասխանեց Սավուղին ու ասաց. «Ես եմ տեսանողը. ե՛կ, իմ առջևից գնա՛ բարձր տեղը՝ այսօր ինձ հետ կերակուր ուտելու. վաղը քեզ ճանապարհ կդնեմ և քեզ կասեմ այն ամենը, ինչ կա քո սրտում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սամուելը պատասխան տվեց և Սավուղին ասաց. «Տեսանողը ես ինքս եմ։ Իմ առջևից գնալով բարձրացի՛ր Բամա։ Այսօր ինձ հետ կուտես, իսկ վաղը քեզ կարձակեմ, և ամեն ինչ, որ սրտումդ կա, կպատմեմ քեզ։ |
Եվ այսպես նրա սրտի գաղտնիքները հայտնի կդառնան, ապա երեսնիվայր ընկած՝ Աստծուն կերկրպագի՝ խոստովանելով, որ Աստված արդարև ձեր մեջ է։
Եվ Սավուղը դռան մեջ մոտեցավ Սամուելին ու ասաց. «Աղաչում եմ, ինձ ցո՛ւյց տուր, թե որտե՛ղ է տեսանողի տունը»։
Իսկ երեք օր առաջ կորած էշերի համար մի՛ մտահոգվիր, քանի որ նրանք գտնվել են։ Բայց ամբողջ փափագն ո՞ւմ է վերաբերում. չէ՞ որ քեզ և քո հոր ամբողջ տան համար է»։