Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Սավուղն իր ծառային ասաց. «Լավ ասացիր, եկ գնանք»։ Եվ նրանք գնացին այն քաղաքը, որտեղ բնակվում էր Աստծու մարդը։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սավուղն իր ծառային ասաց. «Ճիշտ ես ասում, արի՛ գնանք»։ Եվ նրանք գնացին այն քաղաքը, որտեղ գտնվում էր Աստծու մարդը։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:10
4 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Սավուղի հորեղբայրը նրան և նրա ծառային ասաց. «Ո՞ւր էիք գնացել»։ Եվ Սավուղն ասաց. «Էշերը փնտրելու, բայց երբ տեսանք, որ չկան, գնացինք Սամուելի մոտ»։


Երբ նրանք քաղաքը զառիվերից գնում էին դեպի վեր, հանդիպեցին աղջիկների, որոնք դուրս էին եկել ջուր հանելու, և նրանց ասացին. «Տեսանողն այստե՞ղ է»։


(Անցյալում, երբ մի մարդ Իսրայելում գնում էր Աստծուն հարցնելու, այսպես էր ասում. «Եկ տեսանողի մոտ գնանք». առաջ այսօրվա մարգարեին տեսանող էին ասում)։