Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վա՜յ մեզ, ո՞վ պիտի ազատի մեզ այս զորավոր Աստվածների ձեռքից. սրանք այն Աստվածներն են, որոնք Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ հասցրին անապատի մեջ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վա՜յ մեզ, մեզ ո՞վ կփրկի այդ հզոր աստվածների ձեռքից։ Սրանք այն աստվածներն են, որ Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ հասցրին նաև ամբողջ անապատում։ |
Եվ եգիպտացիները կիմանան, որ ես եմ Տերը, երբ իմ ձեռքը երկարացնեմ Եգիպտոսի վրա և Իսրայելի որդիներին դուրս հանեմ նրանց միջից»։
Որովհետև այս անգամ իմ բոլոր հարվածները պիտի ուղղեմ քո սրտի վրա, քո ծառաների և քո ժողովրդի վրա, որպեսզի իմանաս, թե ամբողջ աշխարհում ինձ նմանը չկա։
Նրանք իշխանություն ունեն երկինքը փակելու, որպեսի նրանց մարգարեանալու օրերին անձրև չգա, և իշխանություն ունեն ջրերի վրա՝ դրանք արյան վերածելու և երկիրը բոլոր պատուհասներով հարվածելու, քանի անգամ որ կամենան։
փղշտացիները վախեցան, քանի որ ասում էին. «Աստված եկել է բանակի մեջ». նաև ասացին. «Վա՜յ մեզ, որովհետև մինչև հիմա այսպիսի բան չէր եղել։
Ո՛ւժ առեք և քա՛ջ եղեք, ո՜վ փղշտացիներ, գուցեև ծառա դառնաք եբրայեցիներին, ինչպես նրանք ձեզ ծառա եղան, ուստի քա՛ջ եղեք և պատերազմե՛ք»։
Եվ երբ Ազովտոսի բնակիչները տեսան, որ այդպես է, ասացին. «Թող Իսրայելի Աստծու տապանակը չմնա մեզ մոտ, որովհետև նրա ձեռքը ծանրացավ մեզ վրա և մեր աստված Դագոնի վրա»։