Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

փղշտացիները վախեցան, քանի որ ասում էին. «Աստված եկել է բանակի մեջ». նաև ասացին. «Վա՜յ մեզ, որովհետև մինչև հիմա այսպիսի բան չէր եղել։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այլազգիները վախեցան ու ասացին. «Նրանց աստվածները եկել են բանակատեղի։ Փրկի՛ր մեզ այսօր, Տե՛ր։ Վա՜յ մեզ, քանի որ այսպիսի բան չկար երեկ ու նախորդ օրը։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:7
6 Խաչաձեւ Հղումներ  

Տերը պիտի պատերազմի ձեզ համար, իսկ դուք հանգի՛ստ եղեք»։


Հանեց նրանց կառքերի անիվները, ու դժվարությամբ էին առաջ շարժվում. այնպես որ եգիպտացիներն ասում էին. «Փախչենք իսրայելացիներից, որովհետև Տերը նրանց համար պատերազմում է եգիպտացիների դեմ»։


Մի մարդ ինչպե՞ս կհալածեր հազարին, Եվ երկու մարդ ինչպե՞ս փախցներ տասը հազարին, Եթե նրանց ապավենը չլքեր նրանց, Եվ Տերը չմատներ նրանց.


Փղշտացիները, լսելով այդ աղաղակի ձայնը, ասացին. «Այս ի՞նչ բարձրաձայն աղաղակ է եբրայեցիների բանակում»։ Երբ իմացան, որ Տիրոջ ուխտի տապանակը եկել է բանակատեղի,


Վա՜յ մեզ, ո՞վ պիտի ազատի մեզ այս զորավոր Աստվածների ձեռքից. սրանք այն Աստվածներն են, որոնք Եգիպտոսին ամեն տեսակ հարվածներ հասցրին անապատի մեջ։