Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 30:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դավթի երկու կանայք՝ հեզրայելացի Աքինոամը և կարմելացի Նաբաղի կինը՝ Աբիգեան էլ էին գերի տարվել։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գերվել էին նաև Դավթի երկու կանայք՝ Աքինովամ Հեզրայելացին ու Կարմեղացի Նաբաղի կինը՝ Աբիգեան։ |
Նա երկու կին ուներ. մեկի անունը՝ Աննա, իսկ մյուսինը՝ Փենանա։ Եվ Փենանան զավակներ ուներ, բայց Աննան զավակ չուներ։
Եվ ինքը Դավիթն ու իր մարդիկ՝ ամեն մեկն իր ընտանիքով, և Դավիթն էլ իր երկու կանանց՝ հեզրայելացի Աքինոամի ու կարմելացի Նաբաղի կին Աբիգեայի հետ բնակվեց Գեթում՝ Անքուսի մոտ։