Հովսեփը բարձրացրեց իր աչքերը և տեսնելով Բենիամինին՝ իր մոր որդուն՝ իր եղբորը, ասաց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին խոսել էիք ինձ հետ»։ Եվ ասաց Բենիամինին. «Աստված ողորմի քեզ, որդյա՛կ իմ»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերը նորից կանչեց. «Սամուե՛լ»։ Եվ Սամուելը վեր կացավ, գնաց Հեղիի մոտ և ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Եվ նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդյա՛կս, վերադարձի՛ր և պառկի՛ր»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը կրկին կանչեց. «Սամուե՛լ, Սամուե՛լ»։ Սամուելը վեր կացավ, երկրորդ անգամ գնաց Հեղիի մոտ ու ասաց. «Ահա այստեղ եմ, ինձ ինչո՞ւ կանչեցիր»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, որդյա՛կ իմ, վերադարձի՛ր ու քնի՛ր»։ |
Հովսեփը բարձրացրեց իր աչքերը և տեսնելով Բենիամինին՝ իր մոր որդուն՝ իր եղբորը, ասաց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին խոսել էիք ինձ հետ»։ Եվ ասաց Բենիամինին. «Աստված ողորմի քեզ, որդյա՛կ իմ»։
Սադովկի որդի Աքիմաասը նորից պնդեց և ասաց Հովաբին. «Ինչ ուզում է լինի, թող ես էլ վազեմ Քուսիի ետևից»։ Եվ Հովաբն ասաց. «Դու ինչո՞ւ պիտի վազես, որդի՛, սա քեզ օգուտ բերող ավետիք չէ»։
Ահա նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր մահճի մեջ։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, անդամալույծին ասաց. «Քաջալերվի՛ր, որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»։
Եվ Հեղիի մոտ վազելով՝ ասաց. «Ահա ես, դու կանչեցիր ինձ»։ Նա ասաց. «Ես քեզ չեմ կանչել, վերադարձի՛ր և պառկի՛ր»։ Նա վերադարձավ ու պառկեց։
Եվ այն մարդը Հեղիին ասաց. «Ես զորքից եկողն եմ, ես այսօր փախա մարտի դաշտից»։ Եվ Հեղին ասաց. «Ի՞նչ եղավ, որդյա՛կ իմ»։