Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Սավուղը հարցրեց Տիրոջը, բայց Տերը չպատասխանեց նրան՝ ո՛չ երազով, ո՛չ Ուրիմով և ո՛չ էլ մարգարեներով։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սավուղը Տիրոջը հարց տվեց, սակայն Տերը նրան պատասխան չտվեց ո՛չ երազով, ո՛չ Հայտնությամբ [𝕸 Ուրիմ], ո՛չ էլ մարգարեության միջոցով։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28:6
25 Խաչաձեւ Հղումներ  

Նայեցին, բայց փրկող չկար. Տիրոջը կանչեցին, բայց չպատասխանեց նրանց։


Մեր նշանները չենք տեսնում. էլ մարգարե չկա, և մեզ մոտ մեկը չկա, որ մեզ գիտենա. մինչև ե՞րբ։


Չորրորդ շարքը՝ ոսկեքար, եղնգաքար և հասպիս։ Դրանք պետք է ընդելուզված լինեն ոսկե խորշիկների մեջ։


Դատաստանի լանջապանակի վրա կդնես Ուրիմն ու Թումիմը. դրանք թող լինեն Ահարոնի սրտի վրա, երբ Տիրոջ առաջ գնա։ Այսպիսով Ահարոնը Տիրոջ առաջ մշտապես իր սրտի վրա կկրի Իսրայելի որդիների դատաստանը։


Մի՛ պարծենա վաղվա օրով, որովհետև չգիտես, թե օրն ինչ կծնի։


Այն մարգարեն, որ երազ է տեսնում, թող երազ պատմի, և նա, որ իմ խոսքն ունի, թող հավատարմությամբ իմ խոսքը խոսի. “Հարդն ի՞նչ գործ ունի ցորենի հետ”,- ասում է Տերը։-


Գետնի մեջ մխրճվեցին նրա դարպասները. նա փչացրեց ու կոտրեց նրա նիգերը, նրա թագավորն ու իշխանավորները ազգերի մեջ են աքսորվել. օրենք ևս չկա. և նրա մարգարեներն էլ տեսիլք չեն գտնում Տիրոջից։


Սրանից հետո իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։


Դրա վրա նա դրեց լանջապանակը և լանջապանակի մեջ դրեց Ուրիմն ու Թումիմը։


տեսանողները պիտի ամաչեն, գուշակողները ամոթահար պիտի լինեն. նրանք ամենքն էլ պիտի ծածկեն իրենց շրթունքները, որովհետև Աստծու պատասխանը չի լինելու։


Եվ ասաց. «Հիմա լսե՛ք իմ խոսքը. եթե ձեր միջից մեկը մարգարե լինի, ես՝ Տերը, տեսիլքի մեջ կհայտնվեմ նրան կամ երազի մեջ կխոսեմ նրա հետ։


Նա թող կանգնի Եղիազար քահանայի առջև, Ուրիմի վճիռը հարցնի նրան Տիրոջ առաջ. նրա խոսքով դուրս գան և նրա խոսքով մտնեն, ինքը և իր հետ Իսրայելի բոլոր որդիներն ու ամբողջ ժողովուրդը»։


Եվ մինչ նա այս մասին էր խորհում, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը՝ Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։


Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։


Ղևիի մասին ասաց. «Թումիմդ ու Ուրիմդ քո բարեպաշտ մարդու հետ լինի, Որին դու փորձեցիր Մասսայում Եվ Մերիբայի ջրերի մոտ դու վիճեցիր նրա հետ։


Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք։


Եվ Սավուղն Աստծուն հարցրեց, թե՝ «Իջնե՞մ, հետապնդե՞մ փղշտացիներին, նրանց կմատնե՞ս Իսրայելի ձեռքը»։ Բայց Տերը այդ օրը չպատասխանեց նրան։


Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ նեղություն տվիր և վեր հանեցիր ինձ»։ Եվ Սավուղն ասաց. «Ես մեծ նեղության մեջ եմ, որովհետև փղշտացիները պատերազմում են իմ դեմ, և Աստված հեռացել է ինձանից և ինձ չի պատասխանում ո՛չ մարգարեների միջոցով և ո՛չ էլ երազներով. դրա համար քեզ կանչեցի, որ ինձ իմացնես, թե ի՛նչ անեմ»։


Եվ Սավուղը տեսավ փղշտացիների բանակը, վախեցավ, և սիրտը խիստ դողաց։