Եվ Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Աքաաբին, որ պատերազմի ելնի Ռամովթ-Գաղաադի վրա և կորչի”։ Եվ մեկն այսպես, մյուսն այնպես էր ասում։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 28:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերը քեզ հետ Իսրայելին էլ է մատնելու փղշտացիների ձեռքը, և վաղը դու և քո որդիները ինձ մոտ կլինեք. Տերը Իսրայելի բանակն էլ է մատնելու փղշտացիների ձեռքը»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը Իսրայելին քեզ հետ միասին մատնելու է այլազգիների ձեռքը, վաղը դու և քո որդիները պիտի ընկնեք, և Տերն Իսրայելի բանակը այլազգիների ձեռքը պիտի մատնի»։ |
Եվ Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Աքաաբին, որ պատերազմի ելնի Ռամովթ-Գաղաադի վրա և կորչի”։ Եվ մեկն այսպես, մյուսն այնպես էր ասում։
Եվ Միքիան ասաց. «Եթե դու խաղաղությամբ ետ դարձար ու եկար, ուրեմն Տերն իմ միջոցով չի խոսել». ասաց նաև. «Լսե՛ք բոլորդ, ո՛վ ժողովուրդ»։
Ահա ես վաղն այս ժամանակ այնպիսի սաստիկ կարկուտ կտեղացնեմ, որպիսին երբեք չի եղել Եգիպտոսում՝ նրա հիմնադրման օրից մինչև այժմ։
Մարդու Որդին գնալու է, ինչպես որ նրա մասին գրված է, բայց վա՛յ այն մարդուն, որի ձեռքով մատնվելու է Մարդու Որդին։ Ավելի լավ կլիներ, որ այդ մարդը ծնված չլիներ»։
Եվ Անանիան, այս խոսքերը լսելով, ընկավ ու շունչը փչեց։ Եվ մեծ ահ պատեց բոլոր նրանց, ովքեր դա լսեցին։
Այդ ժամանակ Սավուղը հանկարծ ամբողջ հասակով վայր ընկավ գետնին և սաստիկ վախեցավ Սամուելի խոսքերից, որ վրան ուժ էլ չմնաց, որովհետև մի ամբողջ օր և ամբողջ գիշեր հաց չէր կերել։