Տերն ասաց նրան. «Ահա այդ բանում էլ քո աղաչանքն ընդունեցի, որ չկործանեմ այն քաղաքը, որի մասին ասացիր։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:35 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դավիթը նրա ձեռքից վերցրեց, ինչ բերել էր իրեն, և նրան ասաց. «Խաղաղությամբ գնա՛ քո տուն. ահա լսեցի քո խոսքը և ընդունեցի քո խնդրանքը»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավիթը նրա ձեռքից առավ այն ամենը, ինչ բերել էր, և նրան ասաց. «Գնա՛ քո տունը խաղաղությամբ։ Տե՛ս, քո խոսքը լսեցի ու քո խնդրանքը կատարեցի»։ |
Տերն ասաց նրան. «Ահա այդ բանում էլ քո աղաչանքն ընդունեցի, որ չկործանեմ այն քաղաքը, որի մասին ասացիր։
Նա իշխաններին աչառություն չի անի, հարուստին աղքատից ավելի ուշադրություն չի դարձնի, որովհետև բոլորն էլ նրա ձեռքի գործն են։
Այդ ժամանակ Հեղին պատասխանեց և ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, և թող Իսրայելի Աստվածը քեզ տա այն, ինչ խնդրեցիր նրանից»։
Եվ Հովնաթանը Դավթին ասաց. «Գնա՛ խաղաղությամբ, ինչպես որ մենք երկուսս էլ Տիրոջ անունով երդվեցինք և ասացինք. “Տերը վկա լինի իմ ու քո միջև՝ և իմ սերնդի ու քո սերնդի միջև՝ մինչև հավիտյան”»։