Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ այդ կինը, էշին հեծած, իջնում էր սարի ծածուկ տեղերով, ահա Դավիթն ու նրա մարդիկ ընդառաջ էին իջնում նրան, և նա հանդիպեց նրանց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ նա, էշին հեծած, լեռան ծածուկ տեղերով իջնում էր, Դավիթն ու նրա մարդիկ ընդառաջ գնացին նրան. Աբիգեան հանդիպեց նրանց։ |
Եվ իր ծառաներին ասաց. «Առա՛ջս անցեք, ահա ես գալիս եմ ձեր ետևից». բայց իր ամուսնուն՝ Նաբաղին, չասաց։
Դավիթն ասել էր. «Ուրեմն զուր տեղն եմ այդ մարդու ունեցած բոլոր բաները պահել անապատում, և նրա ունեցածից ոչ մի բան չկորավ, բայց նա ինձ լավության փոխարեն վատություն է անում։