Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Սավուղին հաղորդեցին, թե Դավիթը եկել է Կեիլա, Սավուղն ասաց. «Աստված նրան իմ ձեռքն է մատնել, որովհետև նա մտել ու թաքնվել է դռներ ու նիգեր ունեցող մի քաղաքում»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղին հայտնեցին, թե Դավիթը եկել է Կեիլա։ Սավուղն ասաց. «Աստված նրան իմ ձեռքն է մատնել, քանի որ քաղաք մտնելով՝ փակվել է դռների ու նիգերի հետևում»։ |
Փարավոնը Իսրայելի որդիների մասին կասի, թե՝ “Մոլորվել են այս երկրում, անապատը շրջափակել է նրանց”։
Թշնամին ասաց. “Հալածեմ, հասնեմ, Ավարը բաժանեմ, անձս հագենա նրանցից, քաշեմ սուրս, ձեռքս հափշտակի նրանց”։
Եվ Դավիթը բնակվում էր անապատում, ամուր տեղերում. մնում էր Զիփի անապատում՝ սարի վրա։ Սավուղը նրան որոնում էր ամեն օր, բայց Աստված Դավթին չմատնեց նրա ձեռքը։
Եվ Սավուղն ամբողջ ժողովրդին կոչեց պատերազմի, որպեսզի իջնի Կեիլա և Դավթին ու նրա մարդկանց պաշարի։