Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդյոք Կեիլայի բնակիչներն ինձ կմատնե՞ն նրա ձեռքը ծառայիդ լսածի պես, և Սավուղը կիջնի՞, ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, աղաչում եմ, ծառայիդ հայտնի՛ր»։ Եվ Տերն ասաց. «Կիջնի»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես քո ծառան լսել է, արդյոք Սավուղը հիմա կիջնի՞ այստեղ, կպաշարի՞։ Հայտնի՛ր քո ծառային, Տե՛ր՝ Աստվա՛ծ Իսրայելի»։ Տերն ասաց. «Կպաշարի»։ |
“Կանչի՛ր ինձ, և ես քեզ կպատասխանեմ, և ես քեզ մեծամեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք դու չես իմացել”։
Եվ Դավիթն ասաց. «Ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, քո ծառան վստահաբար լսեց, որ Սավուղն ուզում է գալ Կեիլայի վրա, որպեսզի իմ պատճառով ոչնչացնի քաղաքը։
Եվ Դավիթն ասաց. «Կեիլայի բնակիչներն ինձ և իմ մարդկանց կմատնե՞ն Սավուղի ձեռքը»։ Եվ Տերն ասաց. «Կմատնեն»։