Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ ժամանակ թագավորը մարդ ուղարկեց, կանչեց Աքիտովբի որդի Աքիմելեք քահանային ու նրա հոր ամբողջ տունը և Նոբում եղած քահանաներին, և բոլորն էլ եկան թագավորի մոտ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքան մարդ ուղարկեց ու կանչել տվեց Աքիտովբի որդի Աքիմելեք քահանային ու իր հոր բոլոր որդիներին՝ Նոմբայում գտնվող քահանաներին։ Ամենքն էլ եկան արքայի մոտ։ |
Դավիթը գնաց Նոբ՝ Աքիմելեք քահանայի մոտ. Աքիմելեքը զարհուրելով դիմավորեց Դավթին և նրան ասաց. «Ինչո՞ւ ես մենակ, և հետդ մարդ չկա»։