Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20:34 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հովնաթանը բորբոքված բարկությամբ վեր կացավ սեղանից և ամսի երկրորդ օրը կերակուր չկերավ. նա վշտացավ Դավթի համար, որովհետև իր հայրը անարգեց նրան։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ խիստ զայրանալով, սեղանից վեր կացավ և նորալուսնի երկրորդ օրը հաց չկերավ։ Նա տխրեց Դավթի համար, քանի որ հայրը Դավթին անարգել էր։ |
Նա, իր շուրջը եղողներին բարկությամբ նայելով, նրանց սրտերի կուրության համար տրտմած, այն մարդուն ասաց. «Ձեռքդ մեկնի՛ր»։ Նա մեկնեց, ու նրա ձեռքն առողջացավ։
Եվ Սավուղը նիզակը նետեց դեպի նա, որ սպանի նրան. և Հովնաթանն այդ ժամանակ հասկացավ, որ իր հայրը որոշել էր, որ սպանի Դավթին։
Առավոտյան Հովնաթանը Դավթի հետ պայմանավորված ժամանակին դաշտ դուրս եկավ, և իր հետ մի փոքրիկ տղա կար։