Թագավորը վերցրեց Այիայի աղջիկ Ռեսփայի երկու որդիներին՝ Արմոնիին և Մեմփիբոսթեին, որոնց ծնել էր Սավուղի համար, և Սավուղի աղջիկ Մեղքողի հինգ որդիներին, որ նա ծնել էր մաուլացի Բերզելիի որդի Եդրիելի համար,
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ երբ Սավուղի աղջիկ Մերոբը պիտի կնության տրվեր Դավթին, նրան կնության տվին մաուլացի Եդրիելին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ այդ ժամանակ, երբ Սավուղի դուստր Մերոբը կնության պիտի տրվեր Դավթին, մոլաթացի Եդրիելին կնության տրվեց։ |
Թագավորը վերցրեց Այիայի աղջիկ Ռեսփայի երկու որդիներին՝ Արմոնիին և Մեմփիբոսթեին, որոնց ծնել էր Սավուղի համար, և Սավուղի աղջիկ Մեղքողի հինգ որդիներին, որ նա ծնել էր մաուլացի Բերզելիի որդի Եդրիելի համար,
Եվ Նամեսսիի որդի Հեուին էլ թագավո՛ր օծիր Իսրայելի վրա և աբել-մաուլացի Սափատի որդի Եղիսեին էլ մարգարե՛ օծիր քո փոխարեն։
Աքիլուդի որդի Բաանան՝ Թանաքում, Մակեդդովում և ամբողջ Բեթսանում, որը Սարթանի մոտ է, Եզրայելից ներքև, Բեթսանից մինչև Աբելմաուլա և մինչև Հեկմանի մյուս կողմը։
Երբ այն երեք հարյուր մարդիկ փողերը հնչեցրին, Տերն այնպես արեց, որ բանակի մեջ ամեն մարդ սուրն իր ընկերոջ վրա դարձրեց, և ամբողջ զորքը փախավ մինչև Բեթասետա, դեպի Սարերա, մինչև Աբել-Մաուլայի սահմանը՝ Տաբեթ։