Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ Սավուղը տեսավ, որ նա խելամտությամբ է վարվում, վախենում էր նրանից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղը տեսնելով, որ նա չափազանց իմաստուն է, երկյուղ էր կրում նրանից։ |
Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։
Իսկ ի վերուստ տրված իմաստությունը նախ սուրբ է, ապա խաղաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողմնակալ, անկեղծ։
Եվ ամբողջ Իսրայելն ու Հուդան սիրում էին Դավթին, որովհետև նա էր ելումուտ անում նրանց առաջ։