Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սավուղը նետեց նիզակը՝ մտքում ասելով. «Դավթին զարկեմ, մեխեմ պատին». բայց Դավիթը երկու անգամ խույս տվեց նրանից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա իր մտքում ասաց. «Գեղարդով հարվածեմ ու Դավթին պատին գամեմ»։ Սավուղը նետեց գեղարդը, բայց Դավիթը երկու անգամ նրանից խույս տվեց։ |
Ամեն մի գործիք, որ շինված է քո դեմ, հաջողություն չպիտի ունենա, և ամեն լեզու, որ դատաստանի է ելնելու քո դեմ, պիտի դատապարտվի։ Ա՛յս է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և ինձնից է գալու նրանց արդարացումը»,- ասում է Տերը։
կրակի զորությունը հանգցրին, սրի բերանից ազատվեցին, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բանակներ փախուստի մատնեցին,
Եվ Սավուղը նիզակը նետեց դեպի նա, որ սպանի նրան. և Հովնաթանն այդ ժամանակ հասկացավ, որ իր հայրը որոշել էր, որ սպանի Դավթին։