Սավուղը Դավթին ասաց. «Դու չես կարող այդ փղշտացու դեմ գնալ և մենամարտել նրա հետ, դու դեռ պատանի ես, իսկ նա պատերազմի մարդ է մանկությունից ի վեր»։
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:56 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ թագավորն ասաց. «Հարցրո՛ւ, թե ում տղան է այս պատանին»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբեններն ասաց. «Կենդանի է քո անձը, արքա՛, չգիտեմ»։ Արքան ասաց. «Հարցրո՛ւ և իմացի՛ր, թե ո՛ւմ որդին է այդ պատանյակը»։ |
Սավուղը Դավթին ասաց. «Դու չես կարող այդ փղշտացու դեմ գնալ և մենամարտել նրա հետ, դու դեռ պատանի ես, իսկ նա պատերազմի մարդ է մանկությունից ի վեր»։
Երբ Սավուղը տեսավ, որ Դավիթը դուրս է գալիս փղշտացու դեմ, իր զորավար Աբեններին ասաց. «Աբեննե՛ր, ո՞ւմ տղան է այս պատանին»։ Եվ Աբեններն ասաց. «Դու ողջ լինես, թագավո՛ր, չգիտեմ»։
Եվ երբ Դավիթը փղշտացուն սպանելուց հետո ետ դարձավ, Աբենները նրան վերցրեց և Սավուղի առաջ տարավ. փղշտացու գլուխը նրա ձեռքին էր։