Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այն կիրճերում, որոնց միջով Հովնաթանն ուզում էր անցնել փղշտացիների պահապան զորքի մոտ, մի քարաժայռ կար մի կողմից, և մի ուրիշ քարաժայռ՝ մյուս կողմից, որոնցից մեկի անունը Բազես էր, իսկ մյուսի անունը՝ Սենա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովնաթանն ուզում էր անցնել այլազգիների ճամբարը, որ գտնվում էր կիրճի մեջ, բայց այդտեղ տանող ճանապարհի այս ու այն կողմում քարաժայռեր էին բարձրանում, որոնցից մեկը կոչվում էր Բազես, իսկ մյուսը՝ Սենարա։ |
Այդ քարաժայռերից մեկը հյուսիսային կողմից ցցված էր Մաքմասի դիմաց, իսկ մյուսը հարավային կողմից՝ Գաբաայի դիմաց։