Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:34 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Սավուղն ասաց. «Ժողովրդի մեջ ցրվե՛ք և նրանց ասացե՛ք. “Թող ամեն մարդ իր արջառը և իր ոչխարը բերի ինձ մոտ, և այստեղ մորթեք ու կերե՛ք և արյունով ուտելով Տիրոջ դեմ մեղք մի՛ գործեք”»։ Եվ ամբողջ ժողովուրդը՝ ամեն մարդ, այդ գիշեր իր արջառը իր ձեռքով բերեց և այնտեղ մորթեց։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սավուղն ավելացրեց. «Ժողովրդի մեջ ցրվե՛ք և նրան ասե՛ք, որ ամեն մեկն իր արջառն ու ոչխարն այստեղ բերի, սրա վրա մորթե՛ք ու կերե՛ք և մի՛ մեղանչեք Տիրոջ դեմ արնաշաղախ միս ուտելով»։ Մարդիկ այն գիշեր իրենց մոտ եղածը բերեցին և այնտեղ մորթեցին։ |
Եվ Սավուղին իմաց տվին ու ասացին. «Ահա ժողովուրդը մեղանչում է Տիրոջ դեմ, որովհետև արյունով է ուտում»։ Եվ նա ասաց. «Անօրենություն եք արել. հիմա ինձ համար մի մեծ քա՛ր գլորեք»։