Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ փղշտացիների բանակից դուրս եկան ավարառու երեք գնդեր. մի գունդն ուղղվեց դեպի Եփրայի ճանապարհը՝ դեպի Սուաղի երկիրը, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլազգիների բանակից դուրս եկան երեք գնդեր, որ ավերածություն գործեն։ Մի գունդը դիմեց դեպի Ոփեր տանող ճանապարհը, դեպի Սոգովղի աղբյուրը, |
Հետևյալ օրը Սավուղը ժողովրդին բաժանեց երեք գնդի, և նրանք առավոտյան մտան բանակատեղի և ամմոնացիներին ջարդեցին մինչև օրվա տաքանալը, իսկ մնացածներն այնպես ցրվեցին, որ նրանցից երկու մարդ միասին չմնաց։
Եվ սարսափ ընկավ դաշտում՝ բանակի և ամբողջ ժողովրդի մեջ. պահապան զորքն ու ավարառուներն էլ զարհուրեցին. երկիրը դղրդաց, և Աստծու վախը պատեց նրանց։