Փիլիպպեցիներին 4:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աղաչում եմ Եվոդիային և աղաչում եմ Սյունտիքին, որ իրար հետ հաշտվեն Տիրոջով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աղաչում եմ Եվոդիային, աղաչում եմ Սյունտիքիին, որ հաշտվեն Տիրոջով։ |
Աղը լավ բան է, բայց եթե համը կորցնի, ինչո՞վ պիտի համեմվի։ Արդ, դուք ձեր մե՛ջ ունեցեք աղը և իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք»։
Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, և ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով և նույն համոզմունքով։