Երբ նրանց դուրս հանեցին, ասացին. «Փրկի՛ր կյանքդ, հետ չնայես և կանգ չառնես այս շրջակայքում։ Փախի՛ր լեռը, որպեսզի մյուսների հետ չկործանվես»։
Փիլիպպեցիներին 3:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց այն, ինչ մի ժամանակ ինձ համար օգուտ էր, հիմա վնաս եմ համարում Քրիստոսի համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց այն, ինչ ինձ օգուտ էր, Քրիստոսի համար վնաս համարեցի։ |
Երբ նրանց դուրս հանեցին, ասացին. «Փրկի՛ր կյանքդ, հետ չնայես և կանգ չառնես այս շրջակայքում։ Փախի՛ր լեռը, որպեսզի մյուսների հետ չկործանվես»։
Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը վնասի։ Կամ մարդ ի՞նչ փրկագին կարող է տալ իր կյանքի դիմաց։
«Եթե մեկն ինձ մոտ գա և չնախընտրի ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից, չի կարող իմ աշակերտը լինել.
Եվ տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև հնարամտությամբ գործեց, քանի որ այս աշխարհի որդիներն իրենց սերնդի մեջ ավելի հնարամիտ են, քան լույսի որդիները»։
կարևոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատությունը. որովհետև, աչքերը հառած, վարձատրության էր սպասում։