Միմյանց հանդեպ նույն վերաբերմունքն ունեցե՛ք, մի՛ մեծամտացեք, այլ խոնարհների հետ ընկերությո՛ւն արեք։ Դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք։
Փիլիպպեցիներին 3:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Միայն թե ինչի որ հասանք, նո՛ւյնը խորհենք և նո՛ւյն կանոնի համաձայն ընթանանք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միայն թե ինչի որ հասանք, նույն կանոնով ապրենք։ |
Միմյանց հանդեպ նույն վերաբերմունքն ունեցե՛ք, մի՛ մեծամտացեք, այլ խոնարհների հետ ընկերությո՛ւն արեք։ Դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք։
Եվ համբերության ու ամեն տեսակ մխիթարության Աստված թող ձեզ շնորհի, որ միմյանց համախոհ լինեք Հիսուս Քրիստոսի օրինակով,
Խաղաղություն ու ողորմություն բոլոր նրանց վրա, ովքեր ապրում են այս սկզբունքի համաձայն, ինչպես նաև Աստծու Իսրայելի վրա։
Միայն թե Ավետարանին վայել ձևո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ կամ թե հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն եք մնում մե՛կ հոգով և միաշունչ պայքարում եք Ավետարանի հավատի համար։
լիակատա՛ր դարձրեք իմ ուրախությունը. նո՛ւյնը խորհեք, նույն սե՛րն ունեցեք ձեր մեջ, եղե՛ք միաշունչ, միախորհուրդ։
Արդ, հիշի՛ր, թե ինչպե՛ս լսեցիր խոսքը. պահի՛ր այն ու ապաշխարի՛ր. իսկ եթե չարթնանաս, կգամ ինչպես գող, և չես էլ իմանա, թե ո՛ր ժամին կգամ։