Փիլիմոնին 1:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նաև քույր Ապփիային, մեր զինակից Արքիպպոսին և քո տանը հավաքվող եկեղեցուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ քույր Ապփիային, Արքիպպոսին՝ մեր զինակցին, և քո տանը հավաքվող եկեղեցուն. |
Ողջունե՛ք նաև նրանց տանը հավաքվող եկեղեցուն։ Ողջունե՛ք Եպենետոսին՝ իմ սիրելիին, որ Ասիա նահանգից Քրիստոսի առաջին պտուղն է։
Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները։ Ձեզ շատ ողջունում են Տիրոջով Ակյուղասն ու Պրիսկիղան, ինչպես նաև այն եկեղեցին, որ նրանց տանն է հավաքվում։
Անհրաժեշտ համարեցի ձեզ մոտ ուղարկել Եպափրոդիտոսին՝ իմ եղբորը, գործակցին ու զինակցին, որին դուք ուղարկել էիք իմ կարիքները հոգալու համար,
Ողջունե՛ք այն եղբայրներին, որ գտնվում են Լաոդիկիայում, Նիմփային ու նրա տանը հավաքվող եկեղեցուն։
Արքիպպոսին ասացե՛ք. «Զգո՛ւյշ եղիր այն սպասավորության համար, որ ստացար Տիրոջով, որպեսզի այն ավարտին հասցնես»։