Հեուն ասաց հանդերձապետներին. «Հանե՛ք Բահաղին ծառայողների պատմուճանները»։ Եվ նրանք հանեցին նրանց պատմուճանները։
ՍՈՓՈՆԻԱ 1:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Եվ կլինի Տիրոջ զոհաբերության օրը, որ վրեժխնդիր կլինեմ իշխաններից, թագավորի տնից և բոլորից, որոնք օտար հագուստներ են հագել։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տիրոջ զոհի օրը պիտի պատժեմ իշխանավորներին և թագավորի որդիներին և բոլոր օտար զգեստ հագնողներին։ |
Հեուն ասաց հանդերձապետներին. «Հանե՛ք Բահաղին ծառայողների պատմուճանները»։ Եվ նրանք հանեցին նրանց պատմուճանները։
Այնպես պիտի լինի, որ, երբ Տերը վերջացնի ամեն ինչ, որ կատարելու է Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում, իր բարկությունը պիտի թափի նաև մեծամտացողի վրա՝ Ասորեստանի իշխանի և գոռոզությամբ փայլող նրա աչքերի վրա։
Նա երես դարձրեց իր ժողովրդից՝ Հակոբի տնից, որովհետև նրանց երկիրը, ինչպես այլազգիներինը, առաջվա պես լցվեց կախարդներով, և նրանք բազում այլազգի որդիներ ունեցան։
Այն օրը Աստված իր ձեռքը պիտի տարածի երկնային լուսատուների վրա, իսկ երկրում՝ երկրի թագավորների վրա։
որ պիտի տարվեն նաև քո որդիներից շատերը, որոնք քեզնից են լինելու, որոնց դու ես ծնելու, տանելու և ներքինիներ են դարձնելու Բաբելոնի թագավորի պալատում»։
Ինքը թագավորների հետ զեխություն կանի, բռնակալները նրա խաղալիքն են, և ինքը բոլոր ամրոցների հետ ամբողջությամբ խաղ կանի, հողակույտեր կհավաքի և կպահի այն։
Կինը տղամարդու հագուստ չպետք է հագնի, իսկ տղամարդն էլ կանացի զգեստ չպետք է հագնի, որովհետև նա, ով անում է այդ բանը, պիղծ է Տիրոջ՝ քո Աստծու առջև։