Առավոտյան խոտի պես պիտի ծաղկեն և զվարճանան, Երեկոյան պիտի թառամեն, չորանան և ընկնեն։
Որովհետև ո՞վ կա երկնքում, որ հավասար լինի Տիրոջը, և աստվածների որդիների մեջ ո՞վ է, որ նման լինի Տիրոջը։
Սաղմոս Դավթի. տաճարի նավակատիքի օրհնություն
Ես ասացի. «Տե՜ր, ողորմի՛ր ինձ, բժշկի՛ր անձս. Ես մեղանչեցի քո դեմ»։
Դպրապետին՝ ողբագին։ Դավթի՝ սաղմոս իմաստության
Եվ օրհնյալ է հավիտյան Նրա փառքի սուրբ անունը, Թող նրա փառքով ողջ երկիրը լցվի. Եղիցի՜, եղիցի՜։
Մեր մեղքերը քո առջև դրեցիր Եվ մեր կյանքը՝ քո դեմքի լույսի տակ։
Աստվածների մեջ, Տե՛ր, ո՞վ կա քեզ նման, ո՞վ կարող է նմանվել քեզ, փառավորյա՛լդ սրբերի մեջ, սքանչացյա՛լդ փառքի մեջ, որ հրաշքներ ես գործում։
Քեզ նման ոչ ոք չկա, Տե՛ր, մեծ ես դու և մեծ է քո անունը զորությամբ։