Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 74:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մաշվեցին երկիրն ու նրա բոլոր բնակիչները. Ես հաստատեցի նրա սյուները։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Քո հակառակորդները գոռում են ժողովարանիդ մեջ. իրենց նշանները նշանների տեղ են դնում։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 74:4
9 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրանց վրա ուղարկեց քաղդեացիների թագավորին և սրակոտոր արեց նրանց երիտասարդներին իր սրբության տան մեջ, չխնայեց նաև Սեդեկիային, չողորմեց նրանց կույս աղջիկներին և նրանց ծերերին. բոլորին մատնեց թշնամիների ձեռքը։


Տերը մերժեց իր զոհասեղանը, հեռու վանեց իր սրբությունները, կործանեց իր տաճարների պարիսպներն ու աշտարակները. Տիրոջ Տան մեջ թշնամիները աղմկեցին ու գոչեցին, ինչպես նրա տարեկան տոների օրերին։


«Յուրաքանչյուր մարդ թող իր գնդի դրոշակի տակ քայլի՝ ըստ իր նահապետական տան։ Իսրայելի որդիները թող բանակեն ըստ իրենց բանակատեղիի կարգի։


«Արդ, երբ տեսնեք “ավերածության պղծությունը”, որ տեղադրված կլինի սուրբ վայրում, որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով (ով կարդում է, թող հասկանա),


Այդ նույն ժամանակ ոմանք եկան և պատմեցին նրան այն գալիլեացիների մասին, որոնց Պիղատոսը սպանեց, երբ նրանք զոհ էին մատուցում, և նրանց արյունը խառնվեց զոհերի արյան հետ։


«Բայց երբ տեսնեք Երուսաղեմը՝ շրջապատված զորքերով, այն ժամանակ իմացե՛ք, որ նրա ավերումը մոտ է։


Նա իր բերանը հայհոյանքով բացեց Աստծու դեմ և հայհոյեց նրա անունը, նրա երկրավոր ու երկնային բնակավայրերը, այսինքն՝ երկնքում բնակվողներին։