Դավիթն ու բոլոր իսրայելացիները եռանդագին պարում էին Աստծու առջև՝ սաղմոսներ երգելով, տավիղներով, քնարներով, թմբուկներով, ծնծղաներով ու փողերով։
ՍԱՂՄՈՍՆԵՐ 68:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո զայրույթը նրանց վրա թող թափվի։ Քո բարկության սրտմտությունը Թող նրանց վրա հասնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նախ երգողները գնացին, հետո նվագածուները՝ թմբկահար կույս աղջիկների մեջտեղը։ |
Դավիթն ու բոլոր իսրայելացիները եռանդագին պարում էին Աստծու առջև՝ սաղմոսներ երգելով, տավիղներով, քնարներով, թմբուկներով, ծնծղաներով ու փողերով։
Մարիամ մարգարեուհին՝ Ահարոնի քույրը, իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք գնացին նրա հետևից՝ թմբուկ խփելով ու պարելով։
Այն ժամանակ կույսերը պիտի ցնծան երիտասարդների տոնախմբության մեջ, ծերերը պիտի խնդան։ Նրանց սուգը խնդության պիտի վերածեմ, իրենց տրտմությունից ուրախ պիտի դարձնեմ նրանց։
Նորից պիտի շենացնեմ քեզ, ու դու պիտի շենանաս, ո՛վ Իսրայելի կույս։ Դարձյալ պիտի առնես քո թմբուկը և խառնվես պարողների խմբերին։
Հեփթայեն եկավ Մասեփա, իր տունը, և ահա նրա դուստրը նրան ընդառաջ ելավ թմբուկներով և պարերով։ Նա նրա միակ և սիրելի զավակն էր, և նրանից բացի նա ուրիշ տղա կամ դուստր չուներ։
Երբ նրանք պատերազմից գալիս էին, և Դավիթը այլազգուն սպանելուց հետո վերադառնում էր, Իսրայելի բոլոր քաղաքներից պարողները երգերով ու պարերով դիմավորում էին Դավթին, թմբուկներով, ուրախության բացականչություններով ու ծնծղաներով, Սավուղ արքայի ներկայությամբ։