Ինձ հետ խաղաղության մասին էին խոսում, Բայց իրենց բարկությամբ՝ նենգություն խորհում։
Տերը պահում է նրա բոլոր ոսկորները, որ նրանցից ոչ մեկն էլ չկոտրվի։
Վեց անգամ փրկելու է քեզ վշտերից, և յոթերորդին չարը քեզ չի մոտենալու։
Կյանքի աղբյուրը քեզանից է, Տե՜ր, Եվ երեսիդ լույսով ենք տեսնում լույսը։
Աչքս տեսավ իմ թշնամիներին, Որոնք չարությամբ ելել են իմ դեմ. Ականջս կլսի նրանց։
Մեղսալիցը շրթունքներով կընկնի մեղքի որոգայթի մեջ, իսկ արդարը կխուսափի դրանից։
Այս ամենը պատահեց, որպեսզի իրականանա գրվածը. «Նրա ոսկորը չպիտի փշրվի» (Ելք 12.46, Թվ. 9.12, Սաղ. 33(34).21(20))։
Եվ ահա, ինչպես քո անձն այսօր իմ աչքին պատվական երևաց, իմ անձն էլ Տիրոջ առջև այնպես պատվական թող երևա, ինձ զորացնի ու փրկի ամեն տեսակ նեղությունից»։