Նեղության մեջ տո՛ւր մեզ օգնություն, Որովհետև ունայն է մարդու փրկությունը։
Եվ իրենց նեղության մեջ աղաղակեցին Տիրոջը, և նրանց փրկեց իրենց վշտերից։
Դու երկինք ես բարձրացել, Աստվա՛ծ, Քո փառքը ամբողջ երկրում է։
Եվ ասես փեսա լինի, որ ելնում է առագաստից։ Ցնծում է նա որպես մարզիկ, Որ վազում է իր ճանապարհով։
Կգնամ ու կվերադառնամ իմ տեղը, մինչև որ ոչնչանան, ապա կփնտրեն իմ երեսը։
Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, որովհետև Հաբինը ինը հարյուր երկաթե կառքեր ուներ և քսան տարի սաստիկ նեղում էր Իսրայելին։