Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Լեռներում խոտ բուսեցրիր և կանաչություն՝ Մարդկանց կարիքների համար։ Հաց հանեցիր հողից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Որովհետև նա գիտի մեր կազմվածքը, հիշում է, որ հող ենք մենք։

Տես գլուխը



ՍԱՂՄՈՍՆԵՐ 103:14
10 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։


Քո հացը քո երեսի քրտինքով ուտես, մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։


Հիշի՛ր, որ կավից ես ստեղծել. վերստին հո՞ղ ես դարձնում ինձ։


թե՞ քամուց շարժվող տերևից ես վախենում, կամ թե հակառա՞կ ես կանգնում ինձ՝ հողմավար խոտիս։


Ինչո՞ւ չես մոռանում իմ հանցանքները, թողություն չե՞ս տալու իմ մեղքերին։ Այժմ ահա հողին եմ դառնում ես, վաղն այլևս չեմ լինի»։


Եվ փոշին, ինչպես որ էր, նորից հող պիտի դառնա, և հոգին, որ Աստված էր տվել, վերստին նրա մոտ պիտի գնա։


Բայց չէ՞ որ դուք բրուտի կավի եք նման. մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կասի. «Դո՛ւ չես ինձ ստեղծել», կամ արարածն՝ Արարչին. «Իմաստությամբ չես արարել ինձ»։