Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՈՎՍԵԵ 7:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եփրեմը խառնակվում էր ժողովուրդներին, Եփրեմը եղավ չշրջված նկանակ.

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եփրեմն իրեն խառնել է ժողովուրդներին. Եփրեմը դարձել է մի կարկանդակ, որը չի շրջվել։

Տես գլուխը



ՈՎՍԵԵ 7:8
15 Խաչաձեւ Հղումներ  

Եղիան, մոտենալով ամբողջ ժողովրդին, ասաց. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացե՛ք նրա հետևից, և եթե Բահաղն է, նրա՛ հետևից գնացեք»։ Ժողովուրդը նրան պատասխան չտվեց։


Այս ամենից հետո իշխանները մոտեցան ինձ և ասացին. «Իսրայելի ժողովուրդը, քահանաներն ու ղևտացիները չզատվեցին երկրի ժողովուրդներից ու նրանց գարշություններից՝ քանանացիներից, քետացիներից, փերեզացիներից, հեբուսացիներից, ամովնացիներից, մովաբացիներից, եգիպտացիներից և ամորհացիներից։


Հետևաբար նրանց դուստրերից քո որդիներին կին չառնես և քո դուստրերին կնության չտաս նրանց որդիներին և հավիտյանս չցանկանաս նրանց հետ խաղաղություն կնքել, որպեսզի հզոր լինես՝ երկրի բարիքներն ուտելու համար, և քո որդիները հավիտյան ժառանգեն այդ երկիրը”։


Անապատը փոխեց ճահճի Եվ ծարավի երկիրը՝ ջրի հոսանքների։


Եփրեմը տեսավ իր հիվանդությունը, և Հուդան՝ իր ցավերը. Եփրեմը գնաց ասորեստանցիների մոտ և պատգամավորներ ուղարկեց Հարիմի արքային, բայց նա չկարողացավ ո՛չ ձեզ փրկել, ո՛չ էլ հանգստացնել ձեզ ցավերից։


Քանի որ Տիրոջը լքեցին, որովհետև օտար որդիներ ծնեցին իրենց համար, ահա այժմ թրթուրը կուտի նրանց և նրանց ժառանգությունը։


օտարները կերան նրա զորությունը, և նա չիմացավ. ճերմակեցին նրա մազերը, և նա չզգաց։


Չբնակվեցին Տիրոջ երկրում. Եփրեմը կբնակվի Եգիպտոսում, և ասորեստանցիների մեջ պիղծ բաներ կուտեն։


որ տանիքների վրա երկրպագում են երկնքի զորություններին, և որոնք երդվում էին իրենց արքայի՝ Տիրոջ անունով,


Անարգեց Հուդան, գարշություններ կատարվեցին Իսրայելում և Երուսաղեմում, որովհետև Հուդան պղծեց Տիրոջ սրբությունները նրանց ձեռքով, որոնց սիրեց և հարեց օտար աստվածներին։


«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։