Աղավնին նրա մոտ վերադարձավ երեկոյան՝ կտուցին ձիթենու մի շյուղ։ Նոյը հասկացավ, որ երկրի վրա ջրերը նվազել են։
ՆԵԵՄԻԱ 8:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և որ այդ տոնը փողերով ազդարարվի իրենց բոլոր քաղաքներում և Երուսաղեմում։ Եզրասն ասաց. «Բարձրացե՛ք լեռը և ձիթենու, սոսու, խնկաբեր մրտենու, արմավենու և ստվարախիտ ծառերի ճյուղե՛ր բերեք ու գրվածի համաձայն ձեզ համար տաղավարնե՛ր պատրաստեք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հայտարարեն ու մունետիկ կանչել տան նրանց բոլոր քաղաքներում և Երուսաղեմում՝ ասելով. «Բարձրացե՛ք սարը և ձիթենու ոստեր և յուղի ծառի ոստեր, մրտենու ոստեր և արմավենու ոստեր և տերևախիտ ծառերի ոստե՛ր բերեք, որպեսզի տաղավարներ շինեք, ինչպես որ գրված է»։ |
Աղավնին նրա մոտ վերադարձավ երեկոյան՝ կտուցին ձիթենու մի շյուղ։ Նոյը հասկացավ, որ երկրի վրա ջրերը նվազել են։
Տիրոջը նվիրված տոները, երբ սուրբ հավաք պիտի անեք, և որոնք պիտի նշեք իրենց ժամանակին, սրանք են.
Առաջին օրը ծառերի ընտիր պտուղներ, արմավենու ճյուղեր կվերցնեք, տերևախիտ ծառերի և ուռենիների ճյուղեր, ձորի բարդիների ճյուղեր, որպեսզի Տիրոջ առաջ յոթ օր ուրախանաք։
«Գիշերվա տեսիլքի մեջ տեսա. ահա մի մարդ՝ աշխետ ձի հեծած, կանգնած էր երկու անտառախիտ լեռների միջև, և նրա հետևում՝ աշխետ, բծավոր ու սպիտակ ձիեր»։
Երբ մոտեցան Երուսաղեմին և եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, Հիսուսն իր աշակերտներից երկուսին ուղարկեց
արմավենիների ճյուղեր վերցրեց և Հիսուսին ընդառաջ ելավ՝ աղաղակելով. «Օվսաննա՜ (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով (Սաղ. 117(118).26), ո՛վ թագավոր Իսրայելի»։
Տարին երեք անգամ՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին, քո արուները պետք է կանգնեն Տիրոջ՝ քո Աստծու առջև այն վայրում, որ կընտրի Տերը։ Ոչ ոք Տիրոջ՝ քո Աստծու առջև դատարկաձեռն չպետք է երևա,
Դրանից հետո տեսա ահա մի մեծ բազմություն, որին թիվ չկար, կազմված բոլոր հեթանոսներից և բոլոր ազգերից, բոլոր լեզուներից և բոլոր ժողովուրդներից, որոնք, իրենց վրա սպիտակ հանդերձներ գցած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին, կանգնած էին աթոռի ու Գառան առաջ։