ՆԵԵՄԻԱ 8:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկրորդ օրը ողջ ժողովրդի տոհմերի իշխանները և քահանաներն ու ղևտացիները հավաքվեցին Օրենքի դպիր Եզրասի մոտ, որպեսզի նրանից տեղեկանան և ուսանեն Օրենքի ամեն մի խոսք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երկրորդ օրը ամբողջ ժողովրդի տոհմապետները, քահանաները և ղևտացիները հավաքվեցին Եզրաս դպիրի մոտ՝ օրենքի խոսքերը կրկին հասկանալու համար։ |
Ժողովուրդը գնաց ուտելու և ըմպելու, բաժին ուղարկեցին նաև նրանց, ովքեր չունեին, և մեծ ուրախություն արեցին, որովհետև հասկացան Օրենքի խոսքերը, որ կարդաց իրենց։
Եվ Տիրոջ կողմից Մովսեսին պատվիրված Օրենքում գրված գտան, թե Իսրայելի որդիները պետք է յոթերորդ ամսի տոնին բնակվեն տաղավարներում,
Եվ նրանք ասացին միմյանց. «Մեր սրտերն էլ մի՞թե չէին ճմլվում մեր մեջ, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ, և ինչպե՜ս էր մեզ բացատրում Սուրբ Գիրքը»։
Երբ Բառնաբասն ու Պողոսն այնտեղից ելան, աղաչում էին, որ մյուս շաբաթ էլ նույն բաները խոսեն իրենց։
Եվ մինչ նրանք իրենց խոսքն ուղղել էին ժողովրդին, նրանց վրա հասան քահանաները, տաճարի պահակախումբն ու սադուկեցիները՝