Կորովի՛ եղիր, զորավիգ լինենք մեր ժողովրդին ու մեր Աստծու քաղաքներին, և Տերը կանի իր աչքին հաճելի եղածը»։
ՆԵԵՄԻԱ 4:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա ելնելով՝ այդ մարդկանց, որ կազմ ու պատրաստ էին, նրանց զորագլուխներին և տարբեր վայրերի պահապաններին ասացի. «Մի՛ երկնչեք նրանցից, հիշե՛ք մեր մեծ և ահազդու Աստծուն և պատերազմե՛ք ձեր եղբայրների, ձեր կանանց ու որդիների, ձեր դուստրերի և տների համար»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ամենքը միաբանվեցին, որ գան Երուսաղեմի դեմ պատերազմեն և նրան վնաս տան։ |
Կորովի՛ եղիր, զորավիգ լինենք մեր ժողովրդին ու մեր Աստծու քաղաքներին, և Տերը կանի իր աչքին հաճելի եղածը»։
«Զորացե՛ք ու քա՛ջ եղեք, մի՛ վախեցեք Ասորեստանի թագավորից և այն ազգերից, որոնք նրա հետ են, որովհետև մեզ հետ եղածներն ավելի շատ են, քան նրանց հետ եղածները։
և ասացի. «Երկնքի և երկրի Տե՛ր, Աստվա՛ծ, դու, որ հզոր ես, մեծ և ահազդու, որ պահում ես քո ուխտն ու ողորմությունը նրանց համար, ովքեր սիրում են քեզ և ովքեր կատարում են քո հրամանները,
Ուստի ցածր տեղերում, պարսպի հետևում թաքստոցում մարդիկ կարգեցի՝ իրենց զենքերով, գեղարդներով ու աղեղներով հանդերձ։
Լսեցի շատերի պարսավանքը, որոնք խառնիխուռն հավաքվել էին իմ շուրջը. «Ո՛վ դուք բոլորդ, որ դրա բարեկամներն եք, եկե՛ք հարձակվենք դրա վրա, մի հնարք հնարենք դրա դեմ, գուցե խաբվի, և մենք հաղթենք ու մեր վրեժը լուծենք դրանից»։